«Հայ Մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2016-ին, արդեն 3-րդ տարին անընդմեջ, շարունակվելու է « Հայ Մայրեր » ՀԿ համագործակցությունը Երևանի Քաղաքապետարանի հետ` «Երևանի Քաղաապետարանը` Երևանի Մանուկներին » ծրագրի շրջանակներում
Հիշեցնենք, որ `
2014-ին 17 փոքրիկներ,
2015-ին 19 փոքրիկներ ստացան եռամսյա վերականգնողական բուժում`
1) Արտ-թերապիա` մանր մոտորիկայի զարգացման շեշտադրմամբ,
2) Կինեզիոթերապիա
3) Ջրային Թերապիա
2016 թվականի ծրագրի մանրամասները և ընդգրկված փոքրիկների թիվը կներկայացնենք մեկնարկից առաջ:
Շնորհակալ ենք մշտապես մեր կողքին լինելու համար!!!!»