▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ գործ է մեր երկրում լավ արհեստավոր լինելը

ՄԻ քանի օր առաջ կրության ու գիտության նախարարը հայտարարություն արեց, որի իմաստը մոտավորապես հետևյալն էր` ավելի լավ է գնալ արհեստ սովորել ու ավարտելուց հետո միանգամից աշխատանք գտնել, քան դառնալ հերթական գործազուրկ տնտեսագետը կամ իրավաբանը: Այս թեմայի շուրջ մի քանի քննարկումներ տեսա, որտեղ մարդիկ մեղադրում էին, որ տնտեսագետների ու իրավաբանների համար աշխատատեղեր չկան և այլն: ՄԻ կողմ թողնեն այն փաստը, որ լավ մասնագետները միշտ էլ աշխատանք գտնում են և հարցին նայենք շատ պրակտիկ հայացքով. Այսօր մեքենաս տարա պրոֆիլակտիկ զննության, երիտասարդ մասնագետ էր, ուսումնարան ավարտած, մի քիչ խոսեցինք դեսից-դենից, մարդն ասեց, որ իրենց մոտ այս պահին կա մեքենայի ընթացքային մասի «խադավիկ» և ավտոէլեկտրիկի տեղեր, ասեց, որ եթե լավ մասնագետ գա, ամսեկան 1500$ ի չափով կարող է գումար աշխատել: Անձամբ ես երիտասարդին թողեցի 10հզ դրամ, իսկ իմ մեքենայի վրա նա փոխեց արգելակման կոճղակները «կալոդկա» և մեկ անիվի «ցապկի պաչևնիկ»: Ուրիշի փողերը չհաշվենք, բայց ասեք, որ լավ գործ է մեր երկրում լավ արհեստավոր լինելը, լավ է նաև այն, որ մարդ դպրոց ավարտելուց հետո հասկանում է, թե ուր է նա գնում:

 

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more