Yerkir.am-ը գրում է.
Երեկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում անդրադարձել է մի թեմայի, որն իրեն շատ է նյարդայնացնում` երբ հայ տղամարդիկ միմյանց բարևելիս համբուրվում են:
«Հարգելի՛ պատգամավորներ, շատ տգեղ է, երբ ամեն օր առավոտյան տղամարդիկ իրար տեսնելիս համբուրվում են: Փորձեք այդ ադաթից դուրս գալ: Ես, օրինակ, մեր կուսակցությունում համարյա արգելել եմ: Նույն բանը ուսանողներն են անում ինստիտուտներում, տգեղ է: Դուք էդ մշակույթը տարածում եք, մի՛ արեք, տգեղ բան է»,- ասել էր պատգամավորը:
ԱԺ-ում էր նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով հենց այդպես էլ ողջագուրվում է իր գործընկերների հետ: Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր Արամ Մանուկյանի դիտողությունը, նա ասաց. «Ճիշտ ա անում, որ դիտողություն ա անում: Լավ չի, էլի, որ տղամարդիկ իրար պաչում են, պտիչի գրիպ ա բան ա, սաղ պտիչի գրիպ ա»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում