▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ, բա մինչև ե՞րբ ենք մենք բաժան-բաժան այս կամ այն երևույթի դեմ իբր պայքարելու

Լավ, բա մինչև ե՞րբ ենք մենք բաժան-բաժան այս կամ այն երևույթի դեմ իբրև պայքարելու: Հասարակական-քաղաքական ուժեր, ձե՛զ եմ հարցնում, մինչև ե՞րբ եք իրար նսեմացնելով կեղծ հայրենասիրություն խաղալու: Եթե բոլորիտ նպատակը հզոր Հայաստանն է, ուրեմն իմ` նվաստիս կարծիքով պետք է աթոռի կռիվը երկրորդական, երրորդական պլան մղվի: Բայց ավա~ղ, մեզանում այդպես չէ: Եվ ասեմ նաև թե ինչու մինչ այժմ Ազգային ճակատ երբեք չի ձևավորվել.

-Յուրաքանչյուր ուժ նպատակ ունի, որ հենց ինքը պիտի կրի «Հայաստանի թագը», և իբրև գաղափարական տարաձայնությունների պատճառով չի՛ միավորվում մյուսների հետ: Բայց մենք հո հասկանո՞ւմ ենք, որ չկա ո՛չ մի գաղափար, տարաձայնություն, կա ընդամենը աթոռի` «գահի ու թագի» կռիվ:

Եվ հիմա հարցնում եմ ձեզ, հասարակական-քաղաքական ուժեր, երևելի գործիչներ ու գործիքներ.

- Դուք իսկապե՞ս պատրաստ եք հանուն Հայաստանի միավորվել, հանուն հայի պայքարել,պատրա՞ստ եք մոռանալ «գահի ու թագի» մասին և լծվել միայն ազգապահպան գործին, ուրեմն սեպտեմբերին կլինեք միասնական` առանց քաղաքական-կուսակցական տարատեսակ հոտած ու փտած լոզունգների, ուրեմն կկանգնեք ձեր երիտասարդների կողքին որպես ՀԱՅԵՐ, որպես ԱՐԻՆԵՐ:

Իսկ եթե ոչ, ապա հավիտյանս նզովված լինեք և փտեք ձեր հոտած շղթաների մեջ, իբրև ձեր իսկ փտած գաղափարների զոհեր: Ու պիտի ազգը իր ատելության հրաբուխը թքի ձեր ճակատին: 

Այսօր այս սերունդը պատմություն է կերտում, հենց այս սերունդը պատմություն է գրում, և կարծում եմ, որ այս սերունդը ազգային հերոսներ է տալու այսօրվա և վաղվա համար:


Արա Պողոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more