▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լատվիայի իշխանությունն փակել է Sputnik-ը

Sputnik Լատվիան պաշտոնական ծանուցում է ստացել ռեսուրսի փակման մասին sputniknews.lv դոմենային գոտում։ Դոմենը գրանցողի պաշտոնական նամակի համաձայն, որը հղում է անում Լատվիայի ԱԳՆ հարցմանը, «sputniknews.lv դոմենի գրանցումը խախտում է ԵՄ խորհրդի Սահմանափակող միջոցների մասին որոշման պայմանները` կապված Ուկրաինայի անկախության և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սպառնալիքի հետ»։

Նամակում ասվում է, որ նշված Որոշման նորմերի խախտումը կարող է հիմք դառնալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար` համաձայն Լատվիայի Հանրապետության ՔՕ-ի։ «Լատիշերեն լեզվով Sputnik–ը չի խախտել Լատվիայի և ԵՄ–ի գործող օրենսդրության որևէ կետ։ Ռեսուրսի փակումը .lv դոմենային գոտում խոսում է Լատվիայի իշխանության կողմից իրականացվող գրաքննության մասին։ Այսպիսով` Լատվիայի իշխանությունը խախտում է ԶԼՄ–ի` տեղեկատվություն հավաքելու և այն տարածելու իրավունքը»,– ասել է Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more