yerkir.am-ը գրում է, որ այս պահին լարված իրավիճակ է Տավուշի մարզում: Իջևան քաղաքի տասնյակ բնակիչներ, Կոթիի, Ոսկեպարի և հարևան այլ գյուղերի 200-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ փակել են Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը: Այստեղ են նաև մի շարք ոստիկաններ: Պատճառը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա կայացրած վճիռն է, որով Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվեց՝ 5, ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը՝ 4, իսկ «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը՝ վեցուկես տարվա ազատազրկման:
Այս գործով դատապարտվածներից Անդրանիկ Ազիբեկյանը Կոթի գյուղից է: Դատապարտվածների հարազատներն այս քայլով հասարակության ուշադրությունն են հրավիրում դատարանի կայացրած անարդար վճռի վրա և հույս ունեն, որ բողոքարկելուց հետո Վերաքննիչ դատարանը չի կրկնի առաջին ատյանի դատարանի սխալը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: