▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ՝ Կառավարության շենքի մոտ

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները, ովքեր Կառավարության շենքի մետ բողոքի ակցիա են իրականացնում, փակեցին Հանրապետության Հրապարակ մտնող ճանապարհը։ Իրավիճակը լարվեց, երբ նրանց ընդունարանում ասեցին, որ ակցիա չեն անում այլ՝ շոու։ 

«Պարալիզացրե՛ք սաղ, դե տեսեք՝ շոուն որն է»,-ասում են նրանք՝ հայտնելով, որ ճանապարհը չեն բացի, քանի դեռ Կառավարությունից որևէ մեկը չի հանդիպել իրենց հետ։ Նրանք այսօր տեղեկացել են, որ կրկին խաբվել են, շենքերը գերակա շահ չեն ճանաչվել։ Նրանց Կառավարությունից հայտնեցին, որ այժ քննարկում է ընթանում խնդրի շուրջ։
Հիշեցնենք հանրակացարանները 4-րդ կարգի վթարային են, փլուզման եզրին։ Բնակչները պահանջում են, որպեսզի քաղաքապետարանն ու Կառավարությունը կատարեն իրենց խոստումը՝ ապահովեն բնակարաններով։ «Մեր կյանքն է վտանգված, օրերից մի օր փլուզվելու է շենքը»,- ասում են նրանք։

Նրանք այսօր պարզել են, որ հերթական անգամ խաբվել են, իրենց շենքերը գերակա շահ ճանաչելու մասին որոշում չի կայացվել։ Պահանջում են վարչապետի հետ հանդիպում։

«Դիմել ենք Կառավարությանը, պետք է որոշում կայացնեն, ճանաչեն գերակա շահ, որ կարողանանք նորից դիմել քաղաքապետարան։ Մեկը մյուսի վրա է գցում»,- ասում են բնակիչները։ «Պարոն Փաշինյան, քեզ գոնե կես ժամով դիր մեր տեղը, քո փոքր երեխան իմ երեխայի նման չի կարող հինգ վայրկյան ապրի։ Երեխաս արդեն հաշմանդամություն է ստացել էդտեղ ապրելով»,- ասում է բնակչուհիներից մեկը՝ շեշտելով, որ իրենք անտեսված են, իսկ իրենց կյանքը՝ վտանգված։

***

Կառավարության նիստի ավարտից հետո շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող վարդաշենցիները տեղեկացան, որ կառավարության անդամները մեկ այլ մուտքով հեռանում են․ «Փախնում են մյուս մուտքով, գնում ենք այնտեղ»,-բնակիչները շարժվեցին դեպի ետնամուտք։ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ կառավարության անդամները զրահապատ մեքենաներով ճողոպրեցին՝ չլսելով վթարային շենքերի բնակիչներին։ Ոստիկանները թույլ չտվեցին բնակիչներին մոտենալ հեռացող մեքենաներին։ «Ամեն վայրկյան կարող են շենքերը փլուզվել։ 3 մլն վարչապետ կենացմահու կռիվ է տալիս։ Կառավարության ստոր անդամները չեն կարողանում իջնել նայել էս մարդկանց աչքերին։ Չեն կարող ասել, որ դուք շարունակելու եք տառապելու, սա ՔՊ-ի դեմքն է։ Մարդկային զգայարաններ չունեն, հայերեն չեն հասկանում»,- ասում է Աղեկանը՝ շեշտելով, որ Վարդաշենի 68ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների խնդիրը օր առաջ պետք է լուծվի։
Բնակիչները փակել էին կառավարության շենքի մուտքերը։

***

«Մենք հիմա դադարեցնում ենք մեր ակցիան։ Թաղապետարանից զանգեցին ասեցին կգանք, կմիջնորդենք, տեսնենք՝ ինչ ենք անում, եթե դրական պատասխան չլինի երկուշաբթի նորից այստեղ ենք գալու»,- լրագրողներին հայտնեցին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի վթարային հանրակացարանների բնակիչները։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more