▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Աղավնաձորում. գյուղացիները փակել են դպրոցի մուտքը

 

1in.am-ը գրում է. Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում նոր ուսումնական տարին չեն կարողանում սկսել՝ քանի որ գյուղի բնակիչները փակել են դպրոցի մուտքը և աշակերտներին թույլ չեն տալիս ներս մտնել:

Խաղողագործները կրկին խաղողի մթերման հետ կապված խնդրի առաջ են կանգնել. աղավնաձորցիները դեռևս նախորդ տարվա մթերած խաղողի դիմաց վճարները չեն ստացել:

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում աղավնաձորցիները նշում էին, որ նախորդ տարի այս ժամանակաշրջանում վարչապետն ասել էր, որ խաղողը կընդունի և ոչ մի փոփոխություն չի լինելու գնի մեջ, ժամանակին տալու են, բայց մի տարի է սին խոստումներ են տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more