armtimes.com-ը գրում է. Այսօր վաղ առավոտյան Լարսի անցակետում հերթի մեջ ինֆարկտից ԼՂՀ քաղաքացի է մահացել: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Վլադիկավկազի հայ համայնքի ներկայացուցիչներից Էրիկ Հովհաննիսյանը: Տեղի հայերից ոմանք պնդում են, որ Հովհաննիսյանը հայության շտապ օգնությունն է համարվում՝ ինչպես բոլոր դժվարին իրավիճակներում, այնպես էլ Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված իր օգնությունը ցուցաբերելով հայերին:
«37 տարեկան տղա է, 1979 թվականին ծնված, Մակարյան Արսենանունը: Հերթի մեջ կանգնած է եղել, ինֆարկտ է խփել առավոտ շուտ ժամը 04:30-ի սահմաններում: Ինձ ԱԻՆ-ից զանգեցին, եկանք, դագաղ բերեցինք, մի կերպ ճանապարհ ազատելով դին ուղարկեցինք Ղարաբաղ»,- պատմեց Հովհաննիսյանը, հավելելով, որ մահացած քաղաքացին երթուղայինի վարորդ էր: Էրիկ Հովհաննիսյանն ասաց, որ զոհված քաղաքացու վարած մեքենայում գտնվող ուղեւորները տեղափոխվել են մեկ այլ մեքենա, որը վարում էր մահացած Արսեն Մակարյանի կնոջ եղբայրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում