«Ռոսկանտրոլ» ընկերության կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքում մի քանի սննդամթերքներ, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար, հայտնվել են «սև ցուցակում»:
Օրինակ, Բելառուսում արտադրված «Միլավա» պաստերիզացված կաթը (3.2%) համարվում է միջին վտանգավորությամբ սնունդ: Դրանում առկա միկրոբները թույլատրելի նորմայից երկու անգամ ավելի են, ինչը վտանգավոր է մարդու առողջության համար: Այդ ցուցակում են նաև «Свитлогорье»-ն, «Тевье молочник»-ն, «Молоко нашей дойки»-ն: Ռուսական արտադրության «Молти» կաթի (3,2%) բաղադրության մեջ հայտնաբերել են բուսական ճարպեր, սորբինաթթվի կոնսերվանտներ, պիտակի վրա արտադրողի երկու հասցե է նշված, պահպանման պայմանները ճիշտ նշված չեն: «Демик» անունով կեֆիրը ևս սև ցուցակում է:
«Սև ցուցակ»-ում շատ են կաթնաշոռի տեսակները՝ «Останкинское», որի բաղադրության մեջ բորբոսասնկերը 40 անգամ նորմայից շատ են, «Домик в деревне»-ն, «Б.Ю.Александров»-ը, «Дмитрогорский»-ը :
«Рузский» կաթնաշոռն էլ սև ցուցակում է հայտնվել խմորիչների շատ լինելու հետևանքով: «Սև ցուցակ»-ում են հայտնվել «Маша и Медведь», «Молочная рисовашка», «Шоколадная рисовашка» անունով խտացրած կաթերը: Յոգուրտներից սև ցուցակում է նաև «Danone» ընկերության արտադրածը: Այն վաճառվում է նաև երևանյան խանութներում: Այն պարունակում է բազմաթիվ սննդային հավելումներ: «Чудо», «Фругурт», «Valio», «BioMax», գերմանկան «Landliebe» յոգուրտները ևս ցուցակում են:
«Ռոսկանտրոլ» ընկերության կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքում որպես մաքսիմալ վտանգավոր է որակվել մանկական հագուստի համար նախատեսված «Ушастый нянь» լվացքի փոշին: Ընկերության սև ցուցակում են ընդգրկվել ու առավել վտանգավոր են որակվել նաև «Аистенок», «Persil Expert Sensitive», «Досенька», «Tide «Детский», «Пемос Детский» մանկական լվացքի փոշիները:
«Ռուսական ընկերության կողմից խախտումներ էին հայտնաբերվել ինչպես պարենային, այնպես էլ՝ ոչ պարենային ապրանքների շուկայում: Հատկապես կաթնամթերքի, մսամթերքի, գազավորված ընմեպելիքների շուկաներում հայտնաբերված խախտումները լայն արձագանք են գտել: Ցավոք, նախազգուշավորության սկզբունքներից ելնելով որևէ աշխատանք չի կատարվել մեզ մոտ, որը կհերքեր այս ամենը, ուստի չենք կարող պնդել, որ այս վտանգները Հայաստանում չկան»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» Հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը: