Կյանքում ձեռքը բժշկական ապարատ չի վերցրել, բայց կայացնում է որոշումներ՝ ինքն իրեն հակադրելով բժշկական ամբողջ համայնքին
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից: Այս լուրը դժգոհությամբ են ընդունել բժկական հաստատության աշխատակիցներն ու այցելուները: Հարյուրավոր բժիշկներ ու քաղաքացիներ բողոքում են Արա Մինասյանին աշխատանքից ազատելու որոշման դեմ:
Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով ժամանել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոն, բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասել է. «Ցավոք, այն դեպքերում, երբ իշխանության ղեկին հայտնվում են մարդիկ՝ տվյալ դեպքում՝ Ձեր ոլորտը ղեկավարող նախարարը, որը , հավանաբար, կյանքում իր ձեռքը բժշկական ապարատ չի վերցրել, կայացնում է որոշումներ՝ ինքն իրեն հակադրելով բժշկական ամբողջ համայնքին՝ չհասկանալով, որ առողջապահության նախարարի ամենակարևոր առաքելությունը ոչ թե բժշկական աշխարհի այս կամ այն ներկայացուցչին հետապնդելը կամ անձնավորած վերաբերմունք ցուցաբերելն է, այլ առողջապահության ոլորտում գոյություն ունեցող հարյուրավոր խնդիրների լուծումն, ապա դա նշանակում է, որ նման նախարարը տեղում չէ... »:
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից: Այս լուրը դժգոհությամբ են ընդունել բժկական հաստատության աշխատակիցներն ու այցելուները: Հարյուրավոր բժիշկներ ու քաղաքացիներ բողոքում են Արա Մինասյանին աշխատանքից ազատելու որոշման դեմ:
Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով ժամանել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժկական կենտրոն, բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասել է.
«Ցավոք, այն դեպքերում, երբ իշխանության ղեկին հայտնվում են մարդիկ՝ տվյալ դեպքում՝ Ձեր ոլորտը ղեկավարող նախարարը, որը , հավանաբար, կյանքում իր ձեռքը բժշկական ապարատ չի վերցրել, կայացնում է որոշումներ՝ ինքն իրեն հակադրելով բժշկական ամբողջ համայնքին՝ չհասկանալով, որ առողջապահության նախարարի ամենակարևոր առաքելությունը ոչ թե բժշկական աշխարհի այս կամ այն ներկայացուցչին հետապնդելը կամ անձնավորած վերաբերմունք ցուցաբերելն է, այլ առողջապահության ոլորտում գոյություն ունեցող հարյուրավոր խնդիրների լուծումն, ապա դա նշանակում է, որ նման նախարարը տեղում չէ... »:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet