Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի բան ֆիքսենք. նիկոլանք հասել են գործեր կարելու այն փուլին, որ մեծ հաշվով արդեն կապ չունի իրականում օրենքով արգելված ինչ-որ բան արել ես, թե ոչ, արգելված ինչ-որ իր ունես, թե ոչ։
Շուտով, կարծում եմ, կտեսնենք և՛ ջեբը գցովի թմրադեղեր, և կյանքում զենք չտեսած մարդկանց տներից «հայտնաբերած» նռնականետներ, ականանետներ...
Ո՞վ կարող է ապացուցել, որ այս կամ «կրիմինալ իրն» իրենը չէ, եթե փաստաբաններին թույլ չեն տալիս ներկա գտնվել խուզարկության ժամանակ ու, մեծ հաշվով, ինչ ուզեն, կարող են բերել, նկարահանել ու հրապարակել»։
|