▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրթված ցռանները...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մեր ժողովրդի դժբախտության պատճառը՝ կրթված, ցռաններն են, որոնք հարմարվում են ցանկացած իրավիճակին և իրենց հատուկ շուստրիությամբ «աբռվելու» ձևը գտնում: Թե՛ սովետի ժամանակ, թե՛ այս «ծռտիկ անկախության» տարիներին, ի՜նչ արել ու չարել են, հենց դրանք են արել: Նույնիսկ հիմա, այս մռայլ օրերին, կործանվող հայրենիքի վրա լաց ու կոծ դրած, էլի շուստրիությամբ են  զբաղված, ամեն բան անում են, բստրում, բացի պայքարելուց: Որ մեկի վրա մատդ դնես, կամ Հայաստանում է մի գործ կպցրել կամ երկրից թռած, դրսում գործ կպցրած հարազատն է պահում: Ախր շատ ծիծաղելի են երևում կողքից, երբ երկրով մտահոգ մարդու դերի մեջ են մտնում:

 Ինչպես սովետի ժամանակ այնպես էլ հիմա, այս «ծռտիկ անկախության» տարիներին, միայն պարզ ու հասարակ, մեր խեղճ ժողովուրդն է կոտորվում: Նույն գյուղացին, նույն բանվորն ու արհեստավորը, որոնք այդպես էլ ժամանակ չունեցան դիպլոմների հետևից վազելու, քանզի ամբողջ կյանքում զբաղված են եղել քրտինքով մի կտոր հաց աշխատելով: Փաստորեն Հայաստանի մռայլ պատկերի իրական փոփոխությամբ միայն այս խեղճ խավն է շահագրգռված, մնացածը՝ շուստրիությամբ են զբաղված: Ահա, թե որտեղից է առաջացել այս փակուղին և որտեղ է թաղված շան գլուխը... 

Հ.Գ. Թող հիմա ավելի հստակ դառնա, թե կայսրությունը ինչու՞ էր ձրի կրթում ու ծառայեցնում իր մեծապետական շահերին, իսկ կայսրությունը դեռ չի փլուզվել, հոգևարքի մեջ է: Շունչ տվողները, գոյությունը երկարացնողները, յան տված կրթված շուստրիներն են...

Արմեն Զատիկյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more