Արորդիները գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ը նշում են Գառնիում որպես Վահագնի ծնունդ և Նոր տարի ու կարևորում են բոլորի ներկայությունն ու միասնությունը.
«Իրականում հավատացյալ մարդը կրոնի կարիք չունի: Կրոնները ստեղծվում են անհավատների համար: Հիմա աշխարհում ինչ կրոնի հայ ասես կա, ու չէի ցանկանա, որ կրոնի պատճառով հայերը չմիաբանվեին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Արսեն Համբարյանը՝ հավելելով.
«Ճարտարապետության, գրի դեպքում ինչը հնարավոր էր՝ ոչնչացվեց, որպեսզի դրանք չհիշեցնեն մեր անցյալի մասին: Չկարողացան միայն բանավոր խոսքը վերացնել ու ստիպված սկսեցին այլակերպել, և, հիմա նույն անունով հեթանոսական տոնն են նշում»:
Նշենք, որ Վահագնի ծննդյան ծեսի անբաժան մաս է կազմում ժապավեններով ծիրանենի զարդարելը: Քրմերի խոսքով՝ գույնզգույն ժապավենները ծառին կապելիս պետք է երազանք պահել, ավելին, անհրաժեշտ է ժապավենը հնարավորինս թույլ կապել, որպեսզի քամին այն արձակի ու տանի՝ նպաստելով մարդու երազանքի կատարմանը:
Անի Կարապետյան