▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին քննարկվում է Վրաստանի տարածքով ՌԴ քաղաքացիների տրանզիտի հնարավորությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Մենք բախվել ենք մեծ աղետի հետ: Կորոնավիրուսի պանդեմիան փոխում է երկրների, մարդկանց կյանքերը: Առանձնահատուկ խնդիրների առաջ են կանգնած մարդիկ, որոնք ստիպված են մնալ արտերկրում: Քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու մասին հարցը կառավարության, ԱԳՆ-ի եւ Ռուսաստանի այլ իրավասու դաշնային մարմինների ուշադրության կենտրոնում է: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Տվյալ պահին ժամանակավորապես դադարեցված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավիահաղորդակցությունը, փակ է ցամաքային տրանզիտը Վրաստանի տարածքով: Այդուհանդերձ, կատարվում է անդադար, քրտնաջան, երբեմն աննկատ աշխատանք այդ խնդրի լուծման ուղղությամբ»,-ասաց Կոպիրկինը՝ նշելով, որ ծավալուն աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ  Վրաստանի տարածքով Ռուսաստանի քաղաքացիների երկու խումբ վերադարձնել հայրենիք:

ՀՀ-ում ՌԴ դեսպանը նշեց, որ այժմ քննարկվում է հնարավորությունը Վրաստանի տարածքով Ռուսաստանի քաղաքացիների տրանզիտի համար, դիտարկվում են նաեւ ավիաչվերթների հնարավորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more