▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին քարե դարում հայտնվելու վտանգ կա

«Այս վիճակը ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունք է: Ժամանակին տարեկան արտադրել ենք 15.5 միլիարդ էներգիա, իսկ հիմա արտադրում ենք 5.7-6 միլիարդ կիլովատ, որը ոչ ռացիոնալ է: Հիմա մենք մտադրված ոչնչացնում ենք էլեկտրատրանսպորտը: Տրամվայը ոչնչացվեց կամային որոշումով, տրոլեյբուսը հոգեվարքի մեջ է և շուտով չի լինի, մետրոն՝  նույնպես: Հիմա այդ էներգիան որ ունենք, պետք է ռացիոնալ ծախսենք: Մենք 6.5 տարի մոմի լույսի ներքո ենք ապրել, քարե դարում ու այդ նույն հեռանկարը սպասվում է.շատ երեխաներ չծնվեցին, շատերն էլ ծնվեցին տարբեր հիվանդություններով.համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով՝ հիվանդությունների թիվը չջեռուցվող պայմաններում 2 անգամ ավելանում է: Եվ, քանի որ ատոմակայանի չաշխատեու ժամանակաշրջանը մենք երկարաձգում ենք, իսկ այն ունի վերջ և կառավարության տեղեկացմամբ սկսվելու է 2018 թվականին՝ ավարտվելու է 2026-ին»,-անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը՝  ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

էնեգետիկայի քաղաքականության փորձագետ Վահե Դավթյանի խոսքով էլ՝ արդարացված չէ էլէներգիայի թանկացումը:

«Չեն իրագործվում ծրագրեր, քայլեր: Պետք է էներգետիկայի շուկայում ստեղծել ներքին ակտիվություն»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more