▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կրկին ծառերի «հունձ» Երևանի կենտրոնում»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Առավոտ շուտ կրկին ծառերի «հունձ» Կենտրոնում։ Ձեր փորձանքաբեր մասնագետները անապատ սարքեցին քաղաքը։ Մարդիկ փողոցում քայլելուց արևահարվում են, էս ի՞նչ եք անում։ Այլանթը բնական անտառների համար է վտանգ ներկայացնում, մենք ոչ մի անտառ չունենք, անապատացող Երևանում ծառ հատելը դադադեցրեք, մարդասպանությանը համարժեք արարք է։
Ստորև տեղադրում եմ պատասխանատու պաշտոնյաների նկարները, որ ճանաչեք, այն մարդկանց, ովքեր բոլորիս կյանքի համար այս աղետաբեր որոշումները կայացնող և իրականացնողներն են»։
Վարդանյանը կիսվել է նաև օգտատերեցից մեկի գրառմամբ, որտեղ ասված է․ «Հենց հիմա Խնկո-Ապոր գրադարանի դեմի կանաչ ծառը վարի տվին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more