Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Կրկին ահաբեկչություն Փարիզում !!!
Սիրո քաղաքը սարքեցին տեռորիստների երկիր:
Երեկ երեկոյան Փարիզի 18-րդ թաղամասի ոստիկանական բաժանմունքը ենթարկվել է հարձակման։
Անձը դանակով հարձակվել է ոստիկանների վրա «ալլահ աքբար» գոռալով ՝ վիրավորելով ոստիկաններից մեկին։ Ահաբեկիչին հասցրել են այնուհետև չեզոքացնել ՝ ծանր վիրավորելով։
Նա պայթուցիկ բաճկոն է կրել և ցանկացել է մտնել ոստիկանության բաժանմունք և իրեն պայթեցնել։ 18-րդ թաղամասի դպրոցները փակվել են։ Դեպքի վայրում աշխատում են օրինապահ մարմինները, Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնովը մեկնել է դեպքի վայր»։