1in.am-ը գրում է. Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ոչինչ չի կարող տալ, սա հերթական հանդիպումներից է լինելու՝ ուղղակի ցույց տալու համար, որ գործընթացը փակուղում չէ, կարծում են մեր համաքաղաքացիները։ Նրանց դիտարկմամբ՝ ամեն վայրկյան կրկին կարող են «խոսել» թնդանոթները, հրետանին։
Շատերի կարծիքով՝ եթե հանդիպումը կազմակերպում է հակառակորդին զինողը, պարզ է, որ Հայաստանը կրկին իր շահերը առաջ տանել չի կարող։
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև երկրորդ հանդիպումն է և առաջինը՝ Պուտինի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ: