▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրիշտիանու Ռոնալդուն իր ծննդյան տարեդարձը նշել է Էր-Ռիադի հայկական «Լավաշ» ռեստորանում

Կրիշտիանու Ռոնալդուն իր ծննդյան տարեդարձը նշել է Էր-Ռիադի հայկական «Լավաշ» ռեստորանում

Ֆուտբոլիստը պատվիրել է ռեստորանի ֆիրմային ուտեստը՝ քաբաբը, ինչպես նաև հայկական տարբեր նախուտեստներ ու աղցաններ։

Նրան դուր են եկել նաև աղանդերը, այդ թվում՝ ծննդյան տորթը։

Ռեստորանի աշխատակիցների խոսքով՝ առաջին անգամ Ռոնալդուն ընտանիքի հետ նստել է առանձնացված հատվածում, իսկ երկրորդ այցելության ժամանակ՝ առաջին հարկի կենտրոնում՝ սովորական այցելուների կողքին։

Չնայած աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը լինելուն՝ նա չի փակել ամբողջ ռեստորանը և նախընտրել է համեստ ձևաչափ։

Աշխատակիցները պատմում են, որ Ռոնալդուն եղել է շատ բարեհամբույր ու հարգալից, մշտապես շնորհակալություն է հայտնել անձնակազմին և առատ թեյավճար թողել։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես more