▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ` Սևանա լճի մոտ

Օգոստոսի 8-ին, ժամը 14.15-ին, 1983 թ. ծնված Լյուբով Հ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ իր ծանոթը` 1993 թ. ծնված Հարություն Հ.-ն, տանն ինքնաձիգ է ապօրինի պահում և օգոստոսի 7-ին, ժամը 03.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, ընկերոջ` 1993 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ի հետ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հարակից տարածքում /Սևանա լճի մոտ/ դրանով արձակել են անկանոն կրակոցներ են արձակել:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 22.15-ին, Հարություն Հ.-ն ներկայացել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն, կամավոր ներկայացրել «ԱԿ» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ և հայտնել, որ այն գտել է օգոստոսի 5-ին Քարվաճառի տարածքից ու վերցրել է ոստիկանությանը հանձնելու նպատակով:
Փաստի առթիվ ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Աղբյուրը <a href="http://168.am/2015/08/10/524406.html">© 168.am</a></br>

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more