▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ «Մալաթիա» թաղամասում

 

Երեւանում, «Մալաթիա» թաղամասի Շրջանային փողոցում գտնվող այգում մարտի 3-ին կրակոցներ են հնչել, կա մեկ վիրավոր:
NEWS.am -ին հայտնի է դարձել, որ այգում մի խումբ տղաներ վիճել են, որի ժամանակ կրակոցներ են հնչել, նրանից մեկը` 18-ամյա ուսանող, աչքի հատվածում հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից ` նշելով, որ կրակողին դեռ չեն հայտնաբերել: Ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացած զենքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Երեկ «Մալաթիա» թաղամասի Շրջանային փողոցում գտնվող այգում վիճել են մի խումբ տղաներ, որի ժամանակ հնչել են կրակոցներ, կա մեկ վիրավոր:

Մեզ հայտնի է դարձել, որ այդ կրակոցների արդյունքում դեմքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել երիտասարդ մի տղա և տեղափոխվել է հիվանդանոց:

Այս տեղեկությունները Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից՝ նշելով, որ կրակողին  դեռ չեն հայտնաբերել: Այլ մանրամասներ այս պահին դեռևս հայտնի չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more