▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ. Nissan Teana-ն ամբողջովին ծակվել է կրակոցներից. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի Տաք ջուր հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օօպերատիվ խումբը` վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ` վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Դեպքի վայրում են գտնվում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեկնել է հիվանդանոց` մի քանի քննիչների և ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների հետ: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more