shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչակա շրջանում` Գայի պողոտայի վրա` «Երևան Սիթի»-ի հարևանությամբ գտնվող տարադրամի փոխանակման կետում հրազենի գործադրմամբ փորձել է ավազակային հարձակում կատարել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքը չի հասցրել իր սև գործն ավարտին, սակայն մի քանի կրակոցներ է արձակել տարադրամի փոխանակման կետում գտնվող աշխատակցի ուղղությամբ և Mercedes-ով դիմել է փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները տարադրամի փոխանակման կետում հայտնաբերել եմ Մակարով տեսակի ատրճանակից արձակած 5 պարկուճ և 2 գնդակ:
Կրակոցի արդյունքում վնասվել է նաև ВАЗ 2107 մակնիշի 947 ԼV 61 համարանիշի ավտոմեքենայի աջ կողային դուռը: Ավտոմեքենայի տակ էլ հայտնաբերվել է գնդակ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում