Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայանքում հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով երկու անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախնական տեղեկություններով՝ երկու տղաամարդ վիճաբանել են եւ նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակել է մյուսի ուղղությամբ՝ վնասելով ոտքը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանների հրահանգներին չի ենթարկվել տղամարդականցից մեկը եւ շարունակել կրակել, որի ժամանակ ոստիկանը կրակել է նրա ոտքին եւ վերցրել ձեռքի ատրճանակը։
Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ։