Այս գիշեր Երևանում կրակոցներ են հնչել: Անհայտ անձինք հրազենային վնասվածք ստացած երիտասարդին թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում և հեռացել:
ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից Asekose.am-ին տեղեկացրին, որ երիտասարդի վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության ապարատին:Նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել որովայնի և վերջույթների շրջանում:Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
«Դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն, միայն գիտենք, որ ինչ-որ անձինքն թողել են երիտասարդին բակում ու հեռացել»,-հայտնեցին են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Երիտասարդի ինքնությունը պարզվել է:Վնասվածք ստացած երիտասարդը Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արթուր Գևորգյանն է:
Նշենք, որ երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհին: Նրա ուղղությամբ արձակվել է 7 կրակոց: