▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոցներ Էջմիածնում. 42-ամյա ըմբշամարտիկը 5 կրակոցից մահացել է. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր` հունիսի 5-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

 

Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 00:35-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով' նա մահացել է հրազենի 5 կրակոցից: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 00:10-ի սահմաններում անհայտ անձը Վաղարշապատ քաղաքի Շահումյան 75 հասցեում կրակոցներ է արձակել Հ. Պատուրյանի ուղղությամբ' սպանելով նրան:

 

Ոստիկաններոն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վաղարշապատ քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Մայիսի Պատուրյանն էր:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով' սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վաղարշապատ քաղաքի Նալբանդյան 1ա հասցեի բնակիչ, 26-ամյա Վարդան Էդուարդի Սախկալյանը:

 

Էջմիածնեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են. «Սպանվածը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել և մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին»:

 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more