Ապրիլի 10-ին կրակոցներ են հնչել Երևանում հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, զենքի տեսակը և արարքը կատարող անձի ինքնությունը ճշտելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ: |
Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more