▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակոց՝ Դիլիջանում. 45-ամյա տեգրը կրակել է եղբոր կնոջ որովայնին. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին Դիլիջանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել,որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջանի Շամախյան փողոցի 74 տուն, որտեղից որովայնի աջ մասում ստացած հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել նույն տան բնակչուհի, 37-ամյա Գայանե Կոխլիկյանին:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Գ. Կոխլիկյանին իր մոտ եղած որսորդական հրացանով սպանելու դիտավորությամբ հրազենային վնասվածք է հասցրել հասցեի բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանը, ով հետո իրեն պատկանող Volkswagen Vento մակնիշի 34 PM 998 համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Եսայանը վիրավորի տեգրն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more