▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կողմ եմ Մարզահամերգային համալիրի վաճառքին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին կողմ եմ, միայն այն բանի համար , որ քաջ գիտակցում եմ թե ինչ տեղի կունենա հետո պետական սեփականություն հանդիսացող այդ շինության հետ ՝ թալան, անխնամ շինություն, այնուհետև քանդման ենթակա շինություն: Սակայն կողմ լինելով վաճառքին՝ դեմ եմ ինչ- որ նորելուկ ու անհայտ , վստահություն չներշնչող ընկերության վրա վաճառելուն կամ «նվիրելուն»: 
«Փակ Շուկայի» նախադեպը ունենալով՝ կասկածում եմ, որ Ծիծեռնակաբերդի բարձրունքին կառույցված այդ շքեղ կառույցը չի դառնա հասարակ , իրենց ոչինչ չներկայացնող մի ինչ որ շուկա ՝ կազինո, հյուրանոց, առևտրի տուն և այլն: Մարզահամերգային համալիրը ձեռք բերող ընկերությունը ,ցանկացած քայլ կատարելիս պետք է նախ և առաջ հիշի այս տարվա Բաղրամյանը: Եթե ժողովուրդը դուրս եկավ հզոր , հարուստ ռուսական ընկերության դեմ , ուրեմն րոպեների ընթացքում կարող է Համալիրը հետ վրադարձնել ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ:

Կիլիկիա Հայաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more