▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կովկասյան դերբի․․․ Ի՞նչ է կատարվում ստադիոնում և ոչ միայն․․․

Ֆուտբոլ + Կովկասյան բախում․ Ի՞նչ է կատարվում ստադիոնում և ոչ միայն․․․Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Այսօր՝ մարտի 20-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։ Խաղն ավարտվեց Վրաստանի ընտրանու վստահ հաղթանակով։

Հանդիպումը սպասարկում էր ռումինացի մրցավար Ռադու Պետրեսկուն: Վրաստանի հավաքականը բավական արդյունավետ էր գրոհում, և արդեն առաջին խաղակեսում ձևակերպեց կարևոր առավելություն:

Մրցող ընտրանիների միջև կայանալիք պատասխան հանդիպումը մարտի 23-ին է՝ Վրաստանում։ Հայաստանի ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն Վան՛տ Սխիպը մի քանի օր ունի՝ ինչ-որ բան փոխելու համար։

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց։ Հանդիպման 33-րդ, ապա նաև 36-րդ րոպեին Վրաստանի հավաքականը գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը:

ՖԱՖ ու Ռեդ Իգլեզ ֆան շարժումները միացան Սախարովի հրապարակում և միասնական քայլերթով շարժվում են Հանրապետական ստադիոն։ ԱՌԱ՜Ջ ՀԱՅԱՍՏԱՆ

Տեսանյութը՝ Լևոն Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Հայկական ֆուտբոլի երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more