▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կովկասը մերն է. եթե ինչ-որ բան պատահի, մեր ուժերը կմտնեն տարածաշրջան». Սեյեդ Ալի Սաղայան

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանի հարցազրույցից մի հատված. «Իրանի նախկին դեսպանը Հայաստանում. «Կովկասը մերն է, և եթե ինչ-որ բան պատահի, մեր ուժերը կմտնեն տարածաշրջան»։
Հայաստանում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նշելով, որ թույլ չեն տա, որ ԱՄՆ-ի ծրագրերն իրականացվեն, ընդգծել է. «Կովկասը մերն է, այնպիսի ընդհանուր սահման, ինչպիսին մենք ունենք, ոչ ոք չունի։
Այնպես չէ, որ կարծեք՝ ԱՄՆ-ի յուրաքանչյուր ծրագիր իրականացվելու է, ընդհանրապես այդպես չէ։
Մեր ուժերը պատրաստ են, և եթե որևէ բան լինի, մեր ուժերն առաջինը կլինեն, որ կմտնեն տարածաշրջան։ Մենք դա պաշտոնապես հայտարարել ենք։ Մենք դա հաստատակամ ենք ասել։ Մենք ոչ մեկի հետ կաշկանդված չենք»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more