▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտրելու եմ անձամբ իմ ձեռքով. Սոնա Աղեկյանը՝ Գանդիի արձանի մասին

Կոտրելու եմ անձամբ իմ ձեռքով. «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ՝ Գանդիի արձանի մասին

Ասուլիսում հնչած այդ և մյուս մանրամասները՝ տեսանյութում՝ վերցված Սարգիս Տեր-Եսայանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ Երևանի ավագանին հավանություն է տվել  Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրել համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Արձանը կտրամադրի հնդկական կողմը, կհոգա նաև այն Երևան տեղափոխելու, պատվանդանի կառուցման ու տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ արձանի տեղադրումը «ավելի կամրապնդի և կխորացնի Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները»: 

Ստորև ներկայացնում ենք Պատրիկ Ազատյանի դիտարկումը՝ հրատարակված ՍիվիլՆեթում՝ Առնվազն չորս պատճառ կա, որ Գանդիի արձանի տեղադրումը Երևանում այնքան էլ լավ գաղափար չէ։

Արտաքին հարաբերությունները արձաններով չեն ամրապնդում 

Նախ, արտաքին կապերն ու հարաբերությունները արձաններով չէ, որ ամրապնդում են: Դա անում են հմուտ դիվանագիտությամբ ու փոխադարձ շահերի համադրությամբ: 

Վատ նախադեպ

Սա վատ նախադեպ է։ Ո՞ր երկիրն է լինելու հաջորդը, որը պահանջելու է իր ղեկավարներից մեկի արձանը տեղադրել Երևանում: Ի՞նչ է լինելու մերժման արդարացումը, եթե օրինակ, Իրանը, Սիրիան, ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը առաջարկեն իրենց առաջնորդի արձանը տեղադրել Հայաստանում: 

Գանդիի հակասական ժառանգությունը

Չնայած Գանդին դեռ վայելում է համաշխարհային բարձր հեղինակություն, նրա կենցաղն ու փիլիսոփայությունը հակասական տեսակետների աղբյուր են: Երիտասարդ տարիքում նա ռասիստական հայտարարություններ է արել, ինչպես նաև պաշտպանել է Հնդկաստանի խտրական կաստայական համակարգը: 

Այս օրերին նրա ժառանգությունը վիճելի է, քան երբևէ, նույնիսկ Հնդկաստանում: Գանդին կանանց իրավունքների պաշտպան էր, բայց 70-ականների վերջին նա մերկ ննջում էր իր երիտասարդ զարմուհու հետ: Նա արդարացնում էր այդ արարքը որպես իր կամքի ուժը չափելու և սեքսից զերծ մնալու փորձ: 

Այս օրերին շատերի համար դա կհամարվի ընտանիքի անդամի հանդեպ չարաշահում, սեռական ոտնձգություն: 

Արձանը տեղադրելու որոշումը բացահայտում է մեր ղեկավարության անտեղյակությունը. կարծես թե նրանք այնքան էլ չեն հետևում պատմության և քաղաքականության վերջին զարգացումներին: 

Գանդին և հայերի մարդկային իրավունքները

Թե՛ Մահաթմա Գանդին, թե՛ Հնդկաստանի ազգային կոնգրեսը չեն անդրադարձել Հայոց ցեղասպանությանը: Փոխարենը, Գանդին դեմ է կանգնել «մեծ տերությունների» կողմից Առաջին աշխարհամարտի ավարտին «Թուրքիային պատճառված անարդարություններին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more