▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոտայքի մարզում կորած 32-ամյա քաղաքացին առավոտյան տուն է վերադարձել

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 4-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում քաղաքացի է կորել:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կորել է 32-ամյա Կ. Հ.-ն:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 22 փրկարար, 5 ոստիկան եւ 15 քաղաքացի:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 07.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կ. Հ.-ն վերադարձել է տուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more