Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում քաղաքացին բարձրացել է հանդամաս և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.30-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
————————–
Սեպտեմբերի 4-ին, ժամը 22.49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտակայքում քաղաքացին կորել է:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կորել է 1984 թ. ծնված Կ. Հ.-ը:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 22 փրկարար, 5 ոստիկան և 15 քաղաքացի:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 01.07-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: