▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կործանվելու է՝ ինչպես այն ամենը, ինչին կպել է Նիկոլը․․․Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գնե՛ք դիզվառելիքային գեներատորներ, տեղադրե՛ք արևային պանելներ և մարտկոցներ: Դրանք թանկ են, ներկա պահին թվում է թե այդ ծախսը տնտեսապես արդարացված չէ, բայց շատ շուտով դա կդառնա խիստ արդարցված ու էականորեն ավելի թանկ:

Անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեք Սամվել Կարապետյանի մասին, անկախ նրանից, թե ինչու են նրան կալանավորել, անկախ նրանից, թե ինչ ընթացք կունենա իր գործը, անկախ ամեն ինչից, սթափ մտածող մարդը պետք ա հասկանա, որ Հայաստանում ևս մեկ ռազմավարական հենասյուն՝ ՀԷՑ-ը, մոտ ապագայում վերածվելու է տոտալ բարդակի:

Պրակտիկան արդեն մի քանի դաժան դաս է տվել բոլորիս: Երբ գեներալ Մանվելի ջեբը տուշոնկա ես գցում, զորքը հրաժարվում է կռվել, անկախ նրանից Մանվելին սիրում էին, թե՝ ոչ: Շինում ես Հենրիխ Մխիթարյանի գլխին՝ կործանվում է ողջ ֆուտբոլդ: Ու խոսքը ստեղ սաբոտաժների մասին չէ: Ես վստահ եմ ՀԷՑ-ում էլ սաբոտաժ չեն անելու, բայց այդ հիմնարկը կործանվելու է, ինչպես այն ամենը, ինչին կպել է Նիկոլը: Ընդ որում, եթե ՀԷՑ-ը խլեն, այն կկործանվի շատ ավելի շուտ, քան եթե չխլեն: Բայց կտրուկ վատթարացումը երաշխավորված է:

Ֆուտբոլն էլ, բանակն էլ, ՀԷՑ-ն էլ, մնացած բոլոր հաստատություններն էլ աշխատում են դրանցում աշխատող մարդկանց շնորհիվ: Երբ վարչապետը այսրոպեական, ինչ-որ շահերից ելնելով է սկսում գործել, ապա մնացածն էլ են սկսում նման տրամաբանությամբ գործել: Թալանողը թալանում է այսրոպեական, զինվորը ծառայում է առանց վաղվա օրվա մասին մտածելու, նույն կերպ ֆուտբոլ են խաղում, նույն կերպ էլ. ցանցն է այսուհետ կառավարվելու, որովհետև ոչմեկ չգիտի՝ ինչ է իրենց հետ պատահելու վաղը: Իսկ «վաղը» ծիրան աճեցնողներն ըստ ամենայնի կորոշեն, որ էլ իմաստ չունի էդ գործով զբաղվել, նույն որոշումը կայացնելու են բազմաթիվ խաղողագործներ և արդյունաբերության ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Նենց որ, եթե ուզում եք ապրել Հայաստանում, գնեք մարտկոցներ և գեներատորներ, դուք ձեր սեփական էլ ցանցը պիտի ունենաք, սեփական ծիրանը, խաղողը, գինին և այլն... ուրվորայա հասնելու ենք սեփական փոքրիկ մատուռ, ԱԱԾ ու ոստիկանություն ունենալու անհրաժեշտությանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more