Lifenews-ը հրապարակել է կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները, որն այսօր վթարի է ենթարկվել Կրասնոյարսկի շրջանում՝ Ալեքսանդր Մալախով (հրամանատար). Ռադիկ Մալեեվ (բորտմեխանիկ):
Ինչպես հաղորդում է աղբյուրը, ուղղաթիռի երկրորդ օդաչուն հայ է եղել՝ Լևոն Փանանյան: Ըստ վերջին տվյալների՝ զոհերի թիվը հասել է 15-ի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում եղել է 25 մարդ: