ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ճաշել է ամերիկյան հանրահայտ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ադամ Շիֆը։
«Մենք միմյանց ճանաչում ենք երկար տարիներ, եւ ես հիանում են նրա երաժշտությամբ եւ ստեղծագործական գործունեությամբ։ Ես կարդացել եմ 100-ամյակի կապակցությամբ Երեւանում խմբի ունեցած ելույթի մասին, եւ մեծ հաճույք էր այդ մասին անձամբ նրանից լսելը։ Ասում են, Երեւանում ապրիլի 24-ին միշտ անձրեւ է տեղում, ասես թե երկնքից արցունքներ են թափվում, սակայն ոչինչ չի կարողացել թուլացնել համերգին ներկա երիտասարդ մարդկանց ոգին»,- գրել է Ադամ Շիֆը։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հանրահայտ System of a Down ռոք խումբը ապրիլի 23-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում համերգ էր տվել։ 2 ժամ տեւած համերգը կայացել էր հորդառատ անձրեւի տակ։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է , որ ճաշել է System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ։ Նա, մասնավորապես, գրել է.
«Մենք միմյանց ճանաչում ենք երկար տարիներ: Ես հիանում են նրա երաժշտությամբ եւ ստեղծագործական գործունեությամբ։ Կարդացել եմ 100-ամյակի կապակցությամբ Երեւանում խմբի ունեցած ելույթի մասին, եւ մեծ հաճույք էր այդ մասին անձամբ նրանից լսելը։ Ասում են, Երեւանում ապրիլի 24-ին միշտ անձրեւ է տեղում, ասես թե երկնքից արցունքներ են թափվում, սակայն ոչինչ չի կարողացել թուլացնել համերգին ներկա երիտասարդ մարդկանց ոգին»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Երևանում տեղի ունեցավ SOAD-ի երկար սպասված մենահամերգը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին: