
Ամերիկյան Politico թերթին տված հարցազրույցում Կոլոմոյսկին անդրադառնալով Ուկրաինայում 2014 թ-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին հայտարարել է, որ Յուլիա Տիմոշենկոն ստել է ընտրողներին, երբ հայտարարել է, թե չի հանդիպել իր՝ Կոլոմոյսկու հետ....«Մենք երկու անգամ ենք հանդիպել...Խոսել ենք Ուկրաինայի ապագայի մասին, քննարկել ենք Տիմոշենկոյի ամբիցիաները... Սակայն ես չէի կարող պաշտպանել նրան, քանի որ նա մարմնավաճառ է...Դուք չեք կարող լինել «մի փոքր հղի՝ լինելով և՛ կառավարությունում, և՛ ըննդդիմադիր խաղալ...Դա անբարոյականություն է», - հայտարարել է Կոլոմոյսկին։
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի սկզբին էլ Կոլոմոյսկին վեճի էր բռնվել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու հետ, որին համեմատել էր կատաղած շան հետ։ «Երբ շան բերանը փակած չէ և նա կծում է ինչ-որ մեկին, ապա պետք է պատժել ոչ միայն շանը, այլև՝ նրա տիրոջը: Նման դեպքերրում շանը քնեցնում են: Այս պարագայում նրան կարելի է ուղարկել Վրաստան, որպեսի նա այնտեղ պատասխան տա մարդկանց կծելու համար», -ասել էր Կոլոմոյսկին։
Հետմայդանյան Ուկրաինան դարձել է սկանդալների հայրենիք։ Ռադայում տեղի ունեցող պատգամավորների միջև մենամարտերին արդեն ոչ ոք մեծ ուշադրություն չի էլ դարձնում։ Նույնը կարելի է ասել անձնական վիրավորանքներ հասցնելուն, պաշտոնյաներին աղբարկղ նետելուն, ծեծելուն և պիտակավորելուն։ Այս ամենի արդյունքը եղավ այն, որ երկրի նախագահի ներկայությամբ Ուկրաինայի ՆԳ նախարարը և նահանգապետերից մեկը մեծ վեճի բռնվեցին, որին միացավ նաև երկրի վարչապետը։ Հիմա էլ հասան նրան, որ օլիգարխներից մեկը երկրի նախկին վարչապետին անվանեց մարմնավաճառ։ Գիտենալով «կոսով տիկնոջ» բռնկուն բնավորությունը կարող եմ ասել, որ վաղը Կոլոմոյսկին կիմանա, թե ինքն ով է Տիմոշենկոյի համար։
Հ.Գ.Իսկ մեր իշխանությունները նյարդայնանում են Զարուհի Փոստանջյանի «վիխոդկեկից»։ Թող տեսնեն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և ըմբռնումով մոտենան մեր ընդդիմադիրների նախաձեռնություններին և խոսքերին...
Գագիկ Համբարյան
Գագիկ Համբարյան