▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոչ ՀՀ կառավարությանը. պատվի հարց է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Կոչ ՀՀ կառավարությանը... Պատվի հարց է

Ի՞նչ պատճառով մինչև հիմա պետական արարողակարգի մաս չի դարձել Եռաբլուր պանթեոն այցելություն կատարելը:

Պետական այց կատարելու վայրերի ցուցակում մորթված ժողովրդի Ցեղասպանության հուշահամալիրը կա, իսկ հերոսական հաղթանակ խորհրդանշող Եռաբլուրը չկա:

Ուրեմն ի՞նչ. ողբալու խեղճությունը մեզ ավելի հարազատ է, քան հաղթողի հպարտությո՞ւնը:

Ադրբեջանցիները ում ասես չեն տանում շահիդների պուրակ ու խոնարվել տալիս իրենց պարտված զինվորների առաջ: Իրենց կարճ խելքով մեզնից ավելի հասկացող ու գնահատող դուրս եկան:

22 տարի ուշացել ենք, բայց գոնե հիմա ուղղենք սխալը: ՀՀ կառավարություն, համապատասխան օրինագիծ ներկայացրեք ԱԺ:

 Մխիթար Նազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more