▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն անընդունելի է»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես, իհարկե չեմ հասկանում, ու չեմ հասկանա Լիդյա Մանթաշյանին ևս 3 ամիսով կալանքի տակ պահելու դատարանի որոշումը, փաստացի կինը մինչև 2026թ. փետրվարի 25-ը պետք է մնա բանտում և ինչո՞ւ։
Բազմիցս գրել, բարձրաձայնել եմ կալանքի կիրառման հետ կապված համակարգային խնդրի մասին, որն առկա է Հայաստանում, և քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալներին։ Դա համակարգային հարց է, բայց կոնկրետ կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն ուղղակի անընդունելի է։
Նշեմ նաև, որ նույն գործով անցնող միակ կինն է, և կան այլ տղամարդիկ, որոնց խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։
Ցավոք, քննիչի արգելանքի պարագայում նույնիսկ տեսակցություններն են սահմանափակվում, և կնոջ հետ հանդիպել հնարավոր չէ»։

***

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերն են հարց տալիս, թե ինչու Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխեցին։ Դա խորհրդային դատախազական մեթոդներից է (և ոչ միայն)․եթե դուք շատ եք ուզում, որ փոխվի, ապա չի փոխվելու, որ ցավեցնեն, մռմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը։ Դիսիդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին տաք երկիր եք ուզում, թե ցուրտ, և եթե ասում էին ցուրտ ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը։ Թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։ Մի բան էլ կա, տիկին դատախազը կարծում է, թե իր մեղադրանքը սրանից ամրանում է կամ ինքն է ամրանում որպես դատախազ։ Կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի ու իր մեղադրանքի վրա։ Սա ամենահավանականն է, այս լուսավոր հայացքի տակ ինչ մեղադրանք կդիմանա։ Լիդիային մեր սերն ու աղոթքները փոխանցենք»։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more