Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման
Հերմինե Նաղդալյանը խրոխտ ինտոնացիայով հայտարարում է, թե հակահայկական զեկույցները ԵԽԽՎ-ում առկա իրավիճակի հետևանք են և իրենք երբևէ չեն համաձայնի, որ այդ զեկույցները ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կամ ԱԳՆ կառույցների վատ աշխատանքի հետևանք են: Կներեք, բայց սա առնվազն ցինիզմի դրսևորում է…
Ներեցեք, բա ինչի՞ հետևանք են եթե ոչ վատ աշխատանքի: Այդ զեկույցները վաղը մյուս օր բանաձև են դառնալու ու սանկցիայի տեսքով ափսեի մեջ մատուցվելու են Հայաստանին: Ու հերիք էամեն պատեհ ու անպատեհ առիթող հղում անեք խավիարային դիվանագիտությանն ու իրավիճակին...Ամեն ինչ արդեն շատ է լրջացել նման անփույթ ու անլուրջ հիմնավորումներով ծածկադմբոց անելու համար:
Լևոն Զուրաբյանն էլ հայատարարում է, թե Ադրբեջանը կաշառում է համապատասխան կառույցներին, նոր սկսեց կաշառե՞լ, միշտ էլ կաշառել է, ուղղակի ճիշտ արգունենտացիայով հակահարվածներ է պետք տալ, որի մասին Զուրաբյանը հաստատ կխոսեր, եթե ինքը հանձնաժողովի անդամ չլիներ: