▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կներեք, կարող ա մի քիչ լկտի հնչի. Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքերի մասին

«Մեզ մեղադրում են աթոռից կառչած լինելու մեջ: Այդ մեղադրանքն էլ եմ ես ինձ բազմիցս առաջադրել ու իմ դատն արել: Բայց այդ ընթացքում հազարավոր մարդիկ ասել են, որ իրենց մենակ չթողնեմ»,-այս մասին  Աջափնյակում՝ համակիրների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

/filemanager/uploads/nikol_pashinyan.jpg

«Ես եկել եմ այն եզրակացությանը, որ մենք իրավունք չունենք հանձնվելու: Մենք մեկ-մեկ դատել ու քննել ենք՝ կարող ա պրոբլեմը մեր իշխանությունն է: Սակայն տեսել ենք, որ՝ ոչ, պրոբլեմն այլ կերպ է՝ մեզ ուզում են զրկել պետականությունից, ինքնիշխանությունից, անկախությունից, քաղաքացիությունից: Մենք չենք կարող պայքարի այս գիծը թողնել ու փախնել, քանի որ պարտավորություն ունենք ՀՀ քաղաքացիների առաջ:

Կներեք, կարող ա մի քիչ լկտի հնչի, բայց այս դատում մենք ոչ թե մեղադրյալ ենք, այլ մեղադրող ենք: Որովհետև այն, ինչ տեղի է ունեցել 30 տարի, 90 թվից իմ հոդվածներում արձանագրված է»,-ասել է նա:

Կարդացեք նաև՝«Տեր-Պետրոսյանի պատկերացումը հետևյալն է՝ պետք է Ղարաբաղը տանք Ադրբեջանին ու թեման համարենք փակված». Նիկոլ Փաշինյան

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more