▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կլպել» ժողովրդին՝ ով ոնց կարողանում է

Կարմիր գծեր: Մեկ դույլ կարմիր ներկ ու ներկելու համար վրձին: Մենք պետք է ունենաինք ամենաապահով ավտոկայանատեղիները, ամբողջ քաղաքը պետք է ներկվեր արյան գույնով: Վերջ մենք ապահովագրված ենք: Այդ կարմիր գծերից սարսափելու էին գողերը և չէին թալանելու մեքենան, այդ գծերից վարորդները ավելի ուշադիր էին դառնալու ու չէին խազելու մեր մեքենաները: Կարմիրն էր , որ պետք է փրկեր մեզ:
Այսօրվա պես հիշում եմ , երբ նոր պետք է սկսեին քաղաքիս փողոցները ներկել այդ զզվելի գույնով, մի գովազդային հոլովակ էր պտտվում , որտեղ բառացի ասվում էր, որ այն հատվածներում , որտեղ կարմիր գծեր չկան և թույլատրվում է կայանել, ապա ոչ մեկի ոչինչ չենք վճարելու: Կոպիտ ասած парковщик-ներ էլ չէին լինելու ու այդ 100 դրամները չէինք բաժանելու: Բայց արի ու տես նրանք իրենց խոսքի տերը չեղան: Երևանում շատ ու շատ տարածքներ , որտեղ չկան կարմիր գծեր կանգնում են օրենքով աշխատող парковщик-ներ: Բայց նախկին 100 դրամի փոխարեն տարածքի տերերը որոշել են նոր գին՝ 200 դրամ:

Փաստորեն ՝ 12.000 դրամ վճարում ենք մեկ տարվա կարմիր գծերով կայանատեղիի համար և ամեն ոչ գարմիր գծով տեղեր կանգնելու համար պետք է վճարենք՝ 200 դրամ: Հիմա հարց է առաջանում ՝ եթե չէի՞ք կարողանալու պայքարեք այդ 200 դրամնների դեմ, ապա ի՞նչ իմաստ ուներ ժողովրդի գլխին հեքիաթներ կարդալը:

Ես парковщик-ներին դեմ չեմ , մարդիկ աշխատում են , որ տուն պահեն : Բայց կամ թողեք կարմիր գծերի գումարը վճարենք ու կանգնենք կամ парковщик-ներին գումար տանք, հո փող տպող ապառատ չե՞նք:

Աշոտ Ասատրյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more