▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլինի՞ չսովորացնեք, թե ես ոնց քվեարկեմ․․․Արփի Դավոյան

Կլինի՞ չսովորացնեք, թե ես ոնց քվեարկեմ․․․Արփի Դավոյան

Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռի բակում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Դեմ ենք տրանսպորտի թանկացմանը բոյկոտողներին տուգանելուն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մուտքի առջև կոչ անելով ՔՊ-ական պատգսմավորներին դեմ քվեարկել նախագծին։

***

«Այն սակագինը, որ հիմա գոյություն ունի, նորմալ սակագին է։ Տրանսպորտի վիճակը գուցե բավարար չի, բայց ամեն դեպքում բարելավվել է և մարդկանց «ա» կետից «բ» կետ տեղափոխվելու վիճակը ավելի լավն է դարձել»,- ԱԺ-ի մոտ ասաց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ պատասխանելով Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների հարցին, թե «կո՞ղմ եք քվեարկելու քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելու նախագծին»։

««Ժողովուրդը տուգանելու մատերիալ չէ» ասելով՝ եկաք իշխանության, և այս պահին փորձում եք քաղաքացուն սարքել տուգանքի մատերիալ»,- ասաց Գևորգ Ստեփանյանբը՝ դիմնելով Ռուստամ Բաքոյանին։ Վերջինս էլ արձագանքեց․ «Եղբա՛յր, հիմա պրովակացնում ես»։

***

«Մեր քաղաքացիները, ովքեր իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը՝ բոյկոտելով Տիգրան Ավինյանի՝ տրանսպորտի ապօրինի թանկացումը, այդ մարդկանց վրա այսօր բերում են տուգանքի նախագիծ»,- ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով Երևանի հանրային տրանսպորտի փոխադրավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու վերաբերյալ օրենսդրական փաթեթին։

«Փաթեթի մեջ կա մի կարևոր կետ, որ տրանսպորտից օգտվելու վճարը դարձնելու են տեղական վճար։ Դա անում են այն միտումով, որ տեղական վճարների վերաբերյալ տեղական հանրաքվեներ չի կարելի անել։ Մեկ օրենսդրական փաթեթով իրենք հա՛մ թալանում են սեփական ժողովրդին, հա՛մ էլ ընդդիմադիր խմբակցությանը զրկում են իր գործիքակազմից»,- ասաց նա:

Դիտեք նաև՝

Ո՞նց եկաք այն եզրակացության, որ քաղաքացին, այնուամենայնիվ, տուգանքի մատերիալ է. Թադևոս Ավետիսյանը ՏԿԵ փոխնախարարին հարցրեց ուղեվարձը չվճարելու տուգանքների մասին

«Հուսով եմ` միայն տուգանքով կսահմանափակվեք հետո էլ մի նոր նախագիծ չեք բերի, օրինակ` քրեական պատասխանատվության ենթարկելու մասին կամ երկրից արտաքսելու։ Հիմա` տուգանքի չափը որքա՞ն է լինելու»,–հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։  

Փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ ուղեվարձի չվճարման կամ կրիչը չվավերացնելու համար տուգանքը կկազմի 15 հազար դրամի չափով։ «Եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչից կամ արտոնությունից, ապա այս դեպքում սահմանվում է կրկին 15 հազար դրամի տուգանք։ Սահմանվում է 3000 դրամի տուգանք, եթե ունի նման արտոնություն, սակայն չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում»,– պարզաբանեց փոխնախարարը։       

***

«Մեր քաղաքացիներին սարքում եք տուգանքի մատերիալ»,- ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Տուգանքի մատրեիալ... չէ, չեն հիշում, որ Սաշիկ Սարգսյանի ու մյուսների ջեբն էր էթում էդ փողը: Տուգանքի մատերիալ, բառ է սովորել են, ինչ պատեհ-անպատեհ վախտ լինում է, ասում են»:

***

Քննարկվում է Երևանի հանրային տրանսպորտի փոխադրավարձը չվճարող քաղաքացիներին տուգանելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը։

Դիմելով հիմնական զեկուցող ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանին՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Քանի՜ անգամ է եղել, որ ավտոբուսում վալիդատորը չի աշխատել, հիմա պիտի ընկնենք, ստուգենք՝ եղել է, թե չի եղե՞լ... Հետո. առնվազն երկու քննիչ պետք է լինի, երկսեռ քննիչ, որովհետև ոչ մի կին թույլ չի տա՝ տղամարդ հսկիչն իրեն ստուգի: Կամ էդ կնոջը որտե՞ղ եք տանելու ստուգեք: Էս ի՞նչ խայտառակություն է»:

***

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ամբիոնից խոսքն ուղղելով Արթուր Խաչատրյանին ու Թագուհի Թովմասյանին՝ ասաց. «Բացահայտ մանիպուլյացիա են անում: Ասում են, որ էս նախագծով հսկիչներին իրավունք է տրվելու՝ մարդկանց զննություն անցկացնել: Սուտ է, հսկիչներն ուղևորներին չեն զննելու: Ըստ նախագծի՝ հսկիչն իրավունք ունի մարդուն նույնականացնել, ստուգել՝ տոմս ունի, թե ոչ, վճարել է, թե ոչ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more