▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կկրակեմ ցանկացածին, ով կսպառնա իմ ազգին

-ՀՀ և ՌԴ միացյալ զորախումբը մեզ պատիվ չի բերում, բայց անհրաժեշտություն է: Այս իրավիճակում հայտնվելու համար էլ մենք ենք մեղավոր, մինչև զարկ տանք ծնելիությանը՝ երկար ժամանակ կպահանջվի,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հետախույզ Վովա Վարդանովը:

Ինչ վերաբերում է հնարավոր վտանգներին՝ նկատեց.

-Ցանկացածի ուղղությամբ կկրակեմ, ով կսպառնա իմ ազգին: Առաջիններից մեկն եմ եղել, ով կրակել է սովետական բանակի զինվորականներին: Եթե հիշում եք՝ 1992 թվականին ռուսական զորքերը ներխուժեցին Շահումյան ու գրավեցին Մարտակերտը: Իսկ հրամանատարներից մեկը՝ Շամանովն, այսօր փոխնախարար է: Սա նշանակում է, որ չի պատժվել, ավելին՝ կառավարության կողմից էր հրաման ստացել:

Թևան Պողոսյանն էլ նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանն ունի օգնության կարիք, ինչ վերաբերում է ծնելիությանը, այն պետք է խթանել, իսկ արտագաղթը՝ վերացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more