▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կճոյանը նստած էր, սուրբ գրքերը բացում էին, մոմերը վառում. ուշագրավ մանրամասներ օֆշորի գործից

 

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց օֆշորի սկանդալային գործով դատաքննությունը: Դատաքննության սկզբում արձագանքելով մեղադրող դատախազի հրապարակած մեղադրական եզրակացությանը՝ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:
Ապա սկսեց ցուցմունք տալ գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը: Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է 2009 թվականին էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ծանոթացել Աշոտ Սուքիասյանին, և ինչ հավաստիացումներ է նա տվել բիզնես-ծրագիրը սկսելու համար: Հայրապետյանը նշեց, որ Սուքիասյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների պնդումները իրեն արժանահավատ են թվացել, և ինքը հավատալով այդ ամենին՝ գրավադրել է իր ողջ ունեցվածքը, ինչի դիմաց «Ամերիաբանկը» Աշոտ Սուքիասյանին է տրամադրել 12 միլիոն դոլար վարկ:
Այնուհետև Հայրապետյանը նշեց, որ երբ Սուքիասյանը սկսել է ձգձգել գործընթացը, այն է՝ ադամանդի հումքը Հայաստան ներկրելը, իր մոտ կասկածներ են առաջացել, որ ինքը խաբվել է:
«Սկսեցի զանգ տալ Աշոտին, նա էլ ամեն անգամ ասում էր, որ ամեն ինչ կարգին է: Մի քանի անգամ գնացի իրենց տուն, բայց երբ գնում էի, Կճոյանը նստած էր, սուրբ գրքերը բացում էին, մոմերը վառում, ու ես չէի կարողանում այլ թեմաներից խոսել: Մի օր էլ որոշեցի առանց զգուշացնելու գնալ: Գնացի, նստեցի, մեկ էլ 5 րոպե հետո Կճոյանը եկավ»,- պատմեց Հայրապետյանը՝ ավելացնելով, որ ինքը պնդում է, որ իրեն սնանկացնելու գործում իրենց մասնակցությունն ունեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: Հայրապետյանի խոսքով՝ հենց վերջին երկուսն են Աշոտ Սուքիասյանին առաջին անգամ դուրս հանել ոստիկանությունից և օգնել փախչել:
Ամեն դեպքում Հայրապետյանը նշեց, որ հույս ունի՝ այս գործով արդար դատաքննություն կիրականացվի, և մեղավորները կպատժվեն:
Նշենք, որ դատարանում էր նաև գերմանահայ Անյա Կուլինոն, ով ևս համարվում է Աշոտ Սուքիասյանից «քցված»: Նրա մասով քրեական գործն անջատվել է և քննվում է առանձնացված կարգով:

1in.am-ը տեղեկացնում է, որ այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց օֆշորի սկանդալային գործով դատաքննությունը: Դատաքննության սկզբում արձագանքելով մեղադրող դատախազի հրապարակած մեղադրական եզրակացությանը՝ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում:

Ապա սկսեց ցուցմունք տալ գործով տուժող ճանաչված Փայլակ Հայրապետյանը: Նա մանրամասն ներկայացրեց, թե ինչպես է 2009 թվականին էկոնոմիկայի նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ ծանոթացել Աշոտ Սուքիասյանին, և ինչ հավաստիացումներ է նա տվել բիզնես-ծրագիրը սկսելու համար:

Հայրապետյանը նշեց, որ Սուքիասյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների պնդումները իրեն արժանահավատ են թվացել, և ինքը հավատալով այդ ամենին՝ գրավադրել է իր ողջ ունեցվածքը, ինչի դիմաց «Ամերիաբանկը» Աշոտ Սուքիասյանին է տրամադրել 12 միլիոն դոլար վարկ:

Այնուհետև Հայրապետյանը նշեց, որ երբ Սուքիասյանը սկսել է ձգձգել գործընթացը, այն է՝ ադամանդի հումքը Հայաստան ներկրելը, իր մոտ կասկածներ են առաջացել, որ ինքը խաբվել է:
«Սկսեցի զանգ տալ Աշոտին, նա էլ ամեն անգամ ասում էր, որ ամեն ինչ կարգին է: Մի քանի անգամ գնացի իրենց տուն, բայց երբ գնում էի, Կճոյանը նստած էր, սուրբ գրքերը բացում էին, մոմերը վառում, ու ես չէի կարողանում այլ թեմաներից խոսել: Մի օր էլ որոշեցի առանց զգուշացնելու գնալ: Գնացի, նստեցի, մեկ էլ 5 րոպե հետո Կճոյանը եկավ»,- պատմեց Հայրապետյանը՝ ավելացնելով, որ ինքը պնդում է, որ իրեն սնանկացնելու գործում իրենց մասնակցությունն ունեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more