▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիսակառույցը, որում տեղի է ունեցել ողբերգական դեպքը, պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին

«Արմլուր»-ը գրում է,որ կայքի տեղեկությունների համաձայն, հունվարի 20-ին Ծովազարդ գյուղի վարչական տարածքում Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինությունը, որտեղից 2 քաղաքացի վայր են ընկել, և նրանցից մեկը մահացել էր, պատկանում է իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանին։
Արդյոք շինհրապարակում պահպանվել են անվտանգության կանոնները և առհասարակ դեպքով կա քրեական վարույթ, թե ոչ։ Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ի դեպ, ավելի վաղ «Հետք»-ը հրապարակել էր, որ իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին։ Կասկածելի գործարքներով խնդրահարույց գույքը ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է քրեական գործով անցնող ևս մեկ խոշոր գույքի սեփականատեր։

«Հետքը» պարզել է, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։ 2021 թ-ին տեղի ունեցած գործարքի մանրամասներից հայտնի է դառնում, որ 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Այս ամենը տեղի է ունեցել քրեական գործի առկայության պայմաններում։

Նարեկ Նալբանդյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ արտոնյալ պայմաններով ձեռք բերեց նախկին պաշտոնյայից պետությանը վերադարձված Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, իսկ գործարարի կինը գնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործով անցնող Մոնումենտի առանձնատունը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more