▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիրառեցի խաղաղություն բառը և արժանացա ժողովրդի մեծամասնության հայհոյանքներին․․․

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել  է Նիկոլ Փաշինյանի ուղերձն ու գրել․ 

«Սիրելի ընկերներ և հայրենակիցներ, ես էլ իմ հերթին ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության հաստատման կապակցությամբ։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ովքեր այս 35 տարիների ընթացքում խաղաղության կոչ են արել ու հայհոյվել ու դատափետվել են դրա համար։

Կոնկրետ ես, 2021 թվականի մարտ ամսին, երևի թե առաջինն էի, որ այդ դաժան պատերազմից հետո հրապարակայնորեն կիրառեցի խաղաղություն բառը և արժանացա ժողովրդի մեծամասնության հայհոյանքներին։ Ժողովուրդ՝ ում նկատմամբ սերս անսահման էր ու մտածում էի դա փոխադարձ է։ Ինձ հրապարակային կերպով սպառնում ու հայհոյում էին անգամ նախորդ օրն ինձ սեր խոստովանած մարդիկ։ Ինչ խոսք, իրողությունը ողբալի էր։ Ցավալի էր նաև հարազատներիս, երեխաներիս հոգեկան վիճակը։

Բայց ես այդ օրը բոլոր հայհոյանքները աղոթք դարձրի առ Աստված՝ խաղաղության համար։

Որովհետև խաղաղաղությունը կենսական կարևորություն ունի մարդու գոյության համար՝ ինչպես օդն ու ջուրը։

Ընդգծելով վարչապետի հիմնական ուղերձը՝ կասեմ հետևյալը։

Այո, խաղաղությունը ամենօրյա խնամքի կարիք ունի և այդ խնամքից է կախված մեր խաղաղության որակը և դրանից բխող տնտեսական և պետական այլ շահերը։

Բայց այսօր մենք մեր սերունդներին ժառանգեցինք այդքան երազած խաղաղությունը։

Փառք նահատակներին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more