▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կիրակի օրով՝ գիշերվա 11-ին նախարարին սպասարկող 2 մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում»

Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ՊՆ-ն հաստատեց, Պապիկյանի շառասյան վթարի լուրը, բայց պնդեց, որ նա մեքենայում չի եղել:

Հարց է առաջանում ` կիրակի օրով՝ գիշերվա 11-ին նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում: Գոնկա թե՞ շաշկի»:

Ավելի վաղ՝ նա գրել էր․ 

«Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս: Երեկ, կիրակի օրով, մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական ժքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ:

Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ անհայտ ֆբ հետևորդից, եթե սուտ է , թող հերքեն, բայց ոչ թե արծրունոդ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով»:

***

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վթար քաղաքում՝ այս անգամ Պապիկյան Սուրենի ծառայողական մեքենայով։
«Մայր Հայաստանի» ավագանի Սամվել Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է կիրակի երեկոյան ամենագնացը գալիս, հարվածում փողոցում կայանած ավտոմեքենաներին։
Ըստ իր աղբյուրի՝ Պապիկյանի ծառայողական «Պրադոն» է։
ՊՆ-ի, իբր, «հերքումից» ակնհայտ է դառնում, որ այո՛, հենց այդպես էլ եղել է։
Նախ՝ ՊՆ-ն անդրադառնում է ոչ թե Հակոբյանին, այլ «մամուլում շրջանառվող ... մեկնաբանություններին», երկրորդը՝ չի հերքում, որ վթար է եղել, երրորդը՝ ասում է, թե «պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ... նշված ժամին ... գտնվել է տանը»:
Բայց տեսանյութը հրապարակողը ոչ էլ ասել է, թե Սուրեն Պապիկյանն այդ պահին մեքենայում է եղել։ Այսինքն հերքում են մի բան, որը չի էլ ասվել։
Հիշեցնեմ, որ Սոնա Մնացականյանի սպանության առաջին ժամերին նույն ոճով էին «հերքում», թե բա. «Նիկոլը չէր վարում մեքենան»։
Երեկ չէ առաջին օրը՝ Սոնա Մնացականյանի և իր չծնված երեխայի սպանության հիշատակի մոմավառության ժամանակ ասացի լրագրողներին, որ զուտ ժամանակ հարց է այս «շաՌասյունային բեսպրեդելի» պայմաններում հաջորդ ողբերգությունը։
Այս անգամ, բարեբախտաբար, զոհ չկա, բայց կարող էր և լինել (օրինակ՝ մեքենայում նստած մարդ լիներ կամ մեքենային մոտեցող)։
Եթե այս շառասյունային բեսպրեդելի վերջը չդրվի, նոր զոհերն անխուսափելի են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more